երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
2025-ին շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է 2024-ից. ՆԳ նախարարի տեղակալ

2025-ին շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է 2024-ից. ՆԳ նախարարի տեղակալ

2025-ին ընդհանուր առգրավվել է և շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է 2024 թվականից: Հայտնաբերվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 460 դեպք: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:

2025 թվականի ընացքում 42 տոկոսով ավելի հրազեն է կամավոր հանձնվել 2024 թվականի համեմատությամբ:

«Զենքի ապօրինի շրջանառության հակազդման, հրազենով կատարվող հանցագործությունների կատարման, կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյուքնում 2025-ին առգրավվել, հայտնաբերվել և բացատրական աշխատանքերի շնորհիվ կամավոր հանձնվել է 2246 միավոր հրազեն, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 667-ով կամ 42 տոկոսով»,- ասաց նախարարի տեղակալը:

  • Կիսվել: