2024թ. 2-րդ եռամսյակում լրագրողների նկատմամբ բռնության 14 դեպք է արձանագրվել․ փորձագետ
Այս տարվա երրորդ եռամսյակում լրագրողների նկատմամբ բռնության14 դեպք է արձանագրվել։ Ընդհանուր առմամբ տուժել են 23 լրագրող և օպերատոր։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
«Ինչ վերաբերում է բռնություններին, ապա հետհեղափոխական տարիներին դրանց թիվն աննախադեպ է», - նշեց նա:
Մելիքյանի խոսքով` նախորդ եռամսյակում լրագրողների և օպերատորների նկատմամբ բռնության դեպքեր չեն գրանցվել: Իսկ արձանագրված 14 դեպքից 11-ը տեղի են ունեցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների ժամանակ։
Նույնը վերաբերում է ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներին։ Մելիքյանի տվյալներով՝ տարեսկզբին ճնշումների 17 դեպք է եղել, իսկ երկրորդ եռամսյակում՝ 26։