2024-ին գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ 1,1 տոկոսով նվազել է. ՆԳ նախարար
2024 թվականին գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ 1,1 տոկոսով նվազել է: Սա թե՛ կատարված փոփոխությունների, թե՛ նաև մեթոդաբանական առումով մեր փոփոխությունների արդյունքն է: Այս մասին Ազգային ժողովում ներկայացված ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Եվ ես պիտի փաստեմ, որ, օրինակ՝ երբ մենք փոխում ենք մեթոդները հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տեսանկյունից և ավելի շատ կենտրոնացումը տանում ենք դեպի ներմուծումը, արտադրությունը, մենք կարողանում ենք մեծ խմբաքանակների բացահայտմամբ կանխարգելել շատ ավելի փոքր խմբաքանակների հայտնվելը շրջանառության մեջ:
2024 թվականին առգրավվել է արդեն իսկ շուրջ 426 կգ թմրամիջոց, որը 2023-ի համեմատությամբ ավելին է 202 կգ-ով»,- ասաց Սարգսյանը։