2021-2024 թվականներին պարեկային ծառայողներին կաշառք առաջարկելու 96 դեպք է գրանցվել
2021-2024 թվականներին ոստիկանության պարեկային ծառայողներին կաշառք առաջարկելու 96 դեպք է արձանագրվել։
Ազգային ժողովում ներկայացված ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման վերաբերյալ զեկույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«2021-2024 թվականների ընթացքում Երևանում կաշառք տալու փորձ կատարելու 67 դեպք է գրանցվել, որոնք արձանագրվել են հենց պարեկների կողմից, իսկ մարզերում՝ 29 դեպք։ Բնականաբար, այս բոլոր դեպքերում պարեկային ծառայողները բերման են ենթարկել այն իրավախախտին, որը համարձակություն է ունեցել պարեկային ծառայողին կաշառք առաջարկել»,– նշեց նախարարը։