ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
17 անշարժ գույք ու 224 միլիոն դրամ. Վարդան Ղուկասյանը ոչ միայն մեղադրյալ է, այլև պատասխանող

17 անշարժ գույք ու 224 միլիոն դրամ. Վարդան Ղուկասյանը ոչ միայն մեղադրյալ է, այլև պատասխանող

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից դատախազությունը ապօրինի գույքի գործով պահանջում է 17 անշարժ գույք ու 224 միլիոն դրամ: Բռնագանձման ենթակա գույքերի թվում են 20-րդ դարի սկզբին մեծահարուստներ Դրամփյանների կառուցած պատմամշակութային հուշարձանին կից ավտոսպասարկման կետը և «Ալեքսանդրապոլ» հյուրանոցը: Նախկին քաղաքապետն այս գործով պատասխանող է. նա մեղադրյալի աթոռին է մեկ այլ՝ Գյումրի համայնքին պատկանող 22 գույքի ապօրինի օտարման գործով:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: