ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
100 միլիոն եվրո՝ Արգենտինայի հավաքականի աստղի համար. Արսենալը պատրաստ է խոշոր տրանսֆերի

100 միլիոն եվրո՝ Արգենտինայի հավաքականի աստղի համար. Արսենալը պատրաստ է խոշոր տրանսֆերի

Լոնդոնի «Արսենալը» ծրագրում է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լրջորեն ուժեղացնել կազմը, գրում է armsport.am-ը:

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, լոնդոնյան ակումբը շարունակում է ակտիվ հետաքրքրություն ցուցաբերել Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի նկատմամբ:

​«Զինագործների» ղեկավարությունն ու մարզչական շտաբը կարծում են, որ 26-ամյա Ալվարեսը կարող է դառնալ իրենց մարզական նախագծի այն պակասող «դետալը», որն անհրաժեշտ է մեծ նպատակների հասնելու համար։ Նշվում է, որ «Արսենալը» պատրաստ կլինի բավարարել «Ատլետիկոյի» ֆինանսական պահանջները և տրանսֆերի դիմաց վճարել 100 միլիոն եվրո:

​Ավելի վաղ լոնդոնյան ակումբում մեծ հույսեր էին կապում շվեդ հարձակվող Վիկտոր Յոկերեսի հետ, սակայն, ըստ աղբյուրի, նա դեռևս պատրաստ չէ կայուն կերպով կատարել գլխավոր ռմբարկուի բարդ գործառույթները Պրեմիեր լիգայում։

​հիշեցնենք, որ Խուլիան Ալվարեսն Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես գալու մեծ փորձ ունի: Արգենտինացին 2022-ից 2024 թվականներին պաշտպանել է «Մանչեսթեր Սիթիի» գույները, որի կազմում դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի հաղթող։

  • Կիսվել: