երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Զուգահեռ ընթացող Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գորժընթացները կհանգուցալուծվեն նույնպես զուգահեռաբար. Ալիև

Զուգահեռ ընթացող Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գորժընթացները կհանգուցալուծվեն նույնպես զուգահեռաբար. Ալիև

TRIPP-ով և ԱՄՆ-ի վերահսկողությամբ հաղորդակցության պրոյեկտով մենք նոր տրանսպորտային միջանցք ենք ստեղծում Կենտրոնական Ասիայից Կասպից ծովով, Ադրբեջանով, Հայաստանով, Նախիջևանով, Թուրքիայով դեպի Եվրոպա։ Այս մասին Դավոսում «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով քննարկման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե մենք չկարողանանք հասնել այն ամենին, ինչ ուզում ենք տարածաշրջանում, ապա չենք կարող ձգտել որևէ գլոբալ իրադարձության։ Այսօր ադրբեջանահայկական և թուրք-հայկական մերձեցման գործընթացները զուգահեռ են ընթանում

Զուգահեռ ընթացող Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գորժընթացները կհանգուցալուծվեն նույնպես զուգահեռաբար՝ Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների համաժամանկյա հաստատմամբ։ Սա օրինակ կլինի, թե ինչպես երկարատև պատերազմը կարող ենք փոխակերպել համագործակցության»:

  • Կիսվել: