շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Զոհրաբ Մնացականյանը զորակցություն է հայտնել նախարար Զալկալիանիին ողբերգական ավտովթարի կապակցությամբ

Զոհրաբ Մնացականյանը զորակցություն է հայտնել նախարար Զալկալիանիին ողբերգական ավտովթարի կապակցությամբ

Օգոստոսի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել իր վրաց գործընկերոջ՝ Դավիդ Զալկալիանիի հետ:

Նախարար Մնացականյանը զորակցություն հայտնեց նախարար Զալկալիանիին Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ՝ ցավակցելով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին:

Արտգործնախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ կարևորելով բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը:

Նախարարներ Մնացականյանը և Զալկալիանին մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարը կարևորեց տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության պահպանմանն ուղղված քայլերը և այս ուղղությամբ փոխգործակցությունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: