շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Ժուռնալիստների միությունը դատապարտել է «Ազատություն» ռադիոկայանի վրա հարձակումը

Ժուռնալիստների միությունը դատապարտել է «Ազատություն» ռադիոկայանի վրա հարձակումը

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել.

 

«Վերջին ժամերին անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակը:

Հարձակման ընթացքում փորձ է արվել վնասել լրատվամիջոցի գույքը և տեխնիկան, նախնական տվյալներով հարձակում է եղել նաև լրատվամիջոցի աշխատակիցների վրա:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է նման քայլերը և կոչ անում զերծ մնալ լրատվամիջոցների գործունեությանն ապօրինի միջամտելուց, լրատվամիջոցների ներկայացուցիչներին սպառնալուց և նմանաբնույթ ցանկացած քայլ իրականացնելուց»:

  • Կիսվել: