կիրակի, օգոստոս 9
9 / 8 / 2026
Զարեհ Սինանյանը Զաբժե քաղաքում մասնակցել է Լեհաստանում Հայ Առաքելական Սբ. եկեղեցու արքեպիսկոպոսության 655 ամյակին նվիրված խաչքարի բացման արարողությանը

Զարեհ Սինանյանը Զաբժե քաղաքում մասնակցել է Լեհաստանում Հայ Առաքելական Սբ. եկեղեցու արքեպիսկոպոսության 655 ամյակին նվիրված խաչքարի բացման արարողությանը

Լեհաստան այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Զաբժե քաղաքում մասնակցել է Լեհաստանում Հայ Առաքելական Սբ. եկեղեցու արքեպիսկոպոսության 655 ամյակին և հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված խաչքարի բացման արարողությանը: Բացման արարողությանը մասնակցել են Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Զաբժեում ՀՀ պատվավոր հյուպատոս պարոն Հրաչյա Բոյաջյանը և այլք:

Զարեհ Սինանյանը նշել է, որ երկու ժողովուրդների միջև ավելի քան 700 տարվա բարեկամությունն առնվազն հպարտություն է ներշնչում: «Երախտապարտ հայ ժողովուրդը և, մասնավորապես, լեհահայությունը երբեք չեն կարող մոռանալ լեհ եղբայրական ժողովրդի և լեհական պետության բարեհոգությունը, որոնց շնորհիվ դարեր առաջ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները կարողացան ապաստան գտնել Լեհաստանում, ապրել, արարել, պահպանել ինքնությունն ու զարգացնել իրենց մշակույթը և, միաժամանակ, կարևոր նպաստը բերել երկրին»,-ընդգծել է Գլխավոր հանձնակատարը:

Արարողությունից հետո Զարեհ Սինանյանը մասնկացել է նաև հայկական մշակութային փառատոնի:

  • Կիսվել: