շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
«Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացումը նոր թափ կհաղորդի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությանը». Էրդողան

«Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացումը նոր թափ կհաղորդի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությանը». Էրդողան

«Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացումը նոր թափ կհաղորդի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությանը: Այս մասին Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի ժամանակ իր ելույթում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ըստ նրա՝ գործարկումը թույլ կտա ավելացնել արտադրությունն ու արտահանումը Արեւելյան եւ Հարավարեւելյան Անատոլիայի շրջանում, կբարելավի տրանսպորտային ենթակառուցվածքը եւ կուժեղացնի Միջերկրական ծովի զբոսաշրջային ներուժը:

«Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային ցանցի ընդլայնումը խիստ դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային առևտրի վրա։ Երկաթուղային գիծը կարևոր նշանակություն ունի ինչպես մեր երկրի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար»,-ասել է Թուրքիայի նախագահը:

  • Կիսվել: