ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Զախարովան հայտարարել է, որ իր համար ցնցող էր այն, որ Հայոց ցեղասպանության պատմությունը դադարել է անձեռնմխելի լինել Հայաստանում

Զախարովան հայտարարել է, որ իր համար ցնցող էր այն, որ Հայոց ցեղասպանության պատմությունը դադարել է անձեռնմխելի լինել Հայաստանում

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ իր համար ցնցող էր այն, որ Հայոց ցեղասպանության պատմությունը դադարել է անձեռնմխելի լինել Հայաստանում՝ նշելով, որ որոշ հայ քաղաքական գործիչներ սկսել են քննարկել այդ թեմայից հրաժարվելու հնարավորությունը, գրում է ria.ru-ն:

՛՛Պատմության մեջ լինում է, երբ ժողովուրդները, երկրները բառի բուն իմաստով վերանում են, որովհետև չեն հաղթահարում մարտահրավերները, որովհետև դավաճանում են այն, ինչ իրենց համար պետք է իսկապես սուրբ լինի։

Տեսեք, ինձ համար ուղղակի ցնցում էր, կարծես թե անձեռնմխելի պատմությունը, անձեռնմխելի այդ թվում նաև պատմության վրա հիմնված փիլիսոփայությունը՝ կապված Հայոց ցեղասպանության հետ, հանկարծ շատ հայ գործիչների, պետական գործիչների մեկնաբանությամբ վերածվեց պարզապես քաղաքագիտական ինչ-որ գործոնի, որից կարելի էր հրաժարվել, ըստ նրանց: Պատկերացնում եք՛՛,-ասել Է Զախարովան լրագրողներին։

Նա ընդգծել է, որ կան բաներ, որոնք իսկապես անձեռնմխելի են և սուրբ, քանի որ դրանց համար վճարվել են հսկայական թվով մարդկանց կյանքեր:

Հունվարին Ցյուրիխում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ պետք է վերադառնալ Հայոց ցեղասպանության պատմության հարցին, հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, և ինչու է դա տեղի ունեցել, ինչպես են հայերն ընդունել դա և ում օգնությամբ։

Ավելի ուշ Փաշինյանն ու ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը հայտարարեցին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական առաջնահերթությունը չէ։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: