երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ընդունվեց ՋՕԸ-ների գործադիր տնօրենների կրթությանն առնչվող օրենքի նախագիծը

Ընդունվեց ՋՕԸ-ների գործադիր տնօրենների կրթությանն առնչվող օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։

Այս օրնագծով սահմանվում էր, որ ջրօգտագործողների ընկերությունների գործադիր տնօրենների պաշտոններում ընտրվելու համար բարձրագույն կրթությունը, առնվազն մեկ տարվա մասնագիտական ստաժը կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձը պարտադիր է։

Ըստ օրենքի հեղինակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյան՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ջրօգտագործողների ընկերությունների ղեկավար կազմի մասնագիտական փորձառության, կառավարչական հմտությունների և կարողությունների համապատասխան մակարդակի օրենսդրական պահանջի ու կառավարչական ընդհանուր մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ:

Օրինագիծն Ազգային ժողովի նոյեմբերի 14-ի նիստում ընդունվեց 71 կողմ, 3 դեմ, և 12 ձեռնպահ ձայներով:

 

  • Կիսվել: