չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
 Ընդդիմադիր դաշտում ակտիվ վերադասավորումներ են ընթանում․ «Հրապարակ»

Ընդդիմադիր դաշտում ակտիվ վերադասավորումներ են ընթանում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած իշխանությունը փորձում է քարոզչական վակուում առաջացնել՝ տպավորություն ստեղծելով, թե միայն իրենք են ու իրենց սարերը, քաղաքական դաշտն ամայի է, ընդդիմությունը՝ մեռած, սակայն այս օրերին ընդդիմադիր դաշտում ակտիվ վերադասավորումներ են ընթանում, բանակցություններ։ Նոր միավորներ են ձևավորվում։

Փետրվարի 15-ին տեղի է ունեցել «Մայր Հայաստան» կուսակցության համագումարը, և կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Թևանյանի խոսքով` իրենք փորձել են լայն ընդդիմադիր կոնսոլիդացիա ապահովել և ընտրություններին մասնակցել մեկ ընդդիմադիր բևեռով, սակայն չի հաջողվել, ուստի, նրա խոսքով` «Մայր Հայաստանն» իր գաղափարներով հարստացնելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը՝ դառնալով համահեղինակ։

Տեղեկացանք, որ արդեն բանակցություններ են սկսվել նաև «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Նույն պլատֆորմով մասնակցելու մասին ավելի վաղ հայտարարել էր նաև «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: