Վստահ եմ՝ համագործակցության շարունակությունը կբերի նոր ձեռքբերումներ․ Ուկրաինայի ԱԳ նախարարը՝ Միրզոյանին
Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհան, ի պատասխան ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի շնորհավորանքի, իր թվիթերյան էջում հետևյալ գրառումն է արել․
«Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Վստահ եմ, որ Հայաստանի ու Ուկրաինայի միջև կառուցողական և կարևոր համագործակցության շարունակությունը կբերի մի շարք նոր ձեռքբերումներ»։
Նշենք, որ Միրզոյանը գրել էր. «Շնորհավորում եմ Անդրեյ Սիբիգային Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։
Ակնկալում եմ մեր ներգրավվածությունը և համագործակցությունը՝ Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացման գործում»,-գրել էր Արարատ Միրզոյանը:


