երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին ժամանել է Հայաստան

Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին ժամանել է Հայաստան

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:

Օդանավակայանում նրան դիմավորել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Այցի շրջանակներում Քավելաշվիլին հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Հանրապետության նախագահի նստավայրում ապրիլի 29-ին՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միխեիլ Կավելաշվիլին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի և Վրաստանի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

 

  • Կիսվել: