շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը քննադատել է հայ պատգամավորներին՝ «Եվրանեսթ»-ում ընդունված բանաձևի համար

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը քննադատել է հայ պատգամավորներին՝ «Եվրանեսթ»-ում ընդունված բանաձևի համար

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը հոկտեմբերի 31-ին բանաձև է հրապարակել, որտեղ անդրադարձ է արվում նաև Վրաստանում տիրող իրավիճակին, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը:

Նշվում է, որ բանաձևում ասված է, թե Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին ժողովրդավարության անկումը: 

Ըստ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ցիլոսանիի՝ Եվրանեսթի բանաձևը զուրկ է բովանդակությունից:

Նա, մասնավորապես, ասել է. «Ցավոք, գտնվեցին հայ պատգամավորներ, որոնք, ըստ էության, անվստահություն հայտնեցին սեփական վարչապետին, քանի որ Հայաստանի վարչապետը պաշտոնապես և տարբեր այցերով գտնվում էր Վրաստանում և հանդիպում էր ժողովրդի կողմից ընտրված կառավարության հետ։ Աջակցելով բանաձևին, որում խոսվում է վրացական կառավարության ոչ լեգիտիմության մասին, նրանք անվստահություն են հայտնում սեփական վարչապետին։ Այդ փաստարկները մեզ հստակ ցույց են տալիս, թե որքան անիմաստ է այս բանաձեւը, որը զուրկ է բովանդակությունից, դրա նպատակն է թեկուզ մեկ աղյուս դնել ի վնաս Վրաստանի»:

  • Կիսվել: