Վերադարձնենք վարորդական իրավունքը՝ մեքենայով տուն պահող քաղաքացիներին․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Որ գյուղ մտնում եմ, մարդիկ վարորդական իրավունքից զրկված են ինչ-որ անիմաստ խախտումի պատճառով և իրենց ընտանիքը չեն կարողանում պահել։ Այս մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
«Մեր առաջին քայլերից մեկը լինելու է այն մարդկանց, ովքեր մեքենայով են ընտանիք պահում, տալ իրավունք, որ նրանք ինչ-որ փորձաշրջան անցնելուց հետո կարողանան հետ ստանալ իրենց վարորդական իրավունքը, որպեսզի կարողանան իրենց ընտանիքը պահել, իսկ տույժերը, որ վճարում են, պետք է կարողանանք տրամաբանության դաշտ բերել, որպեսզի շատ թանկ չնստի մարդկանց վրա»,-ասել է նա։
Կարապետյանը նշել է, որ վարչապետ աշխատակազմի ծախսերը ավելացել են 4 անգամ ու դարձել 65 միլիոն դոլար։
«Արդյոք Հայաստանը 4 անգամ ավելի լավ է ապրում, Հայաստանի քաղաքացին 4 անգամ ավելի լավ է ապրում, որ վարչապետ աշխատակազմը 4 անգամ ավելի շատ է ստանում... Հայաստանի վարչապետ աշխատակազմը ծախսում է ավելի շատ, քան Իսպանիայի թագավորական ընտանիքը, գումարած Շվեդիայի թագավորական ընտանիքը, գումարած Բելգիայի թագավորական ընտանիքը, գումարած Դանիայի թագավորական ընտանիքի իրար հետ վերցրած»,-ասել է նա։


