Վազգեն Մանուկյանի հայտարարությունները դիսոնանսի մեջ էին մտնում իշխանության կուրսի հետ․ Միրզոյան
Հանրային խորհուրդը իր գործառույթը չէր կատարում և նրա անդամները, կոնկրետ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը քաղաքական հայտարարություններ էր անում, կարելի է ասել նույնիսկ կուսակցական, դրանք դիսոնանսի մեջ էին մտնում ընդհանուր իշխանությունների վարած քաղաքականության հետ: Այս մասին այսօրլրագրողների հետ զրույցում նշեց Ազգային Ժողեվի նախագահ Արարատ Միրզոյանը:
«Հանրային խորհուրդը պետք է քննարկի հանրությանը հուզող տարբեր հարցեր, Սահմանադրությունը այդպես է սահմանել ՀԽ լիազորությունները»,- նշեց Միրզոյանը:
Դիտարկմանը, որ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում հնարավոր է նշանակվի Ստյոպա Սաֆարյանը, ով ընդգծված իշխանամետ է, ԱԺ նախագահն ասաց, որ ինքը նման խոսակցություններ չի լսել:
Նշենք, որ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը երեկ հրաժարական տվեց, պատճառաբանելով իր վրա գործադրվող ճնշումները։