ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում անցկացվեց Վաշինգտոնում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի հերթական հանդիպումը

Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում անցկացվեց Վաշինգտոնում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի հերթական հանդիպումը

Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում անցկացվեց Վաշինգտոնում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի հերթական հանդիպումը` ԱՄՆ-ում Գաբոնի դեսպանի նախագահությամբ։

Դիմելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ մի շարք երկրների դեսպաններին, գործերի ժամանակավոր հավատարմատարներին և այլ ներկայացուցիչներին՝ դեսպան Լիլիթ Մակունցը հպարտությամբ վերահաստատեց Ֆրանկոֆոն ընտանիքի հետ Հայաստանի կապը՝ ընդգծելով համերաշխության, խաղաղության և մշակութային բազմազանության արժեքների կարևորությունը։

Օգտվելով առիթից՝ դեսպան Մակունցը ներկաներին տեղեկացրեց նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում կարևոր ձեռքբերման՝ Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերություն հաստատող պատմական փաստաթղթի ստորագրման մասին:

  • Կիսվել: