չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Վարորդների կոպիտ խոսելաձևի վրա աչք չենք փակելու. Ավինյան

Վարորդների կոպիտ խոսելաձևի վրա աչք չենք փակելու. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է թեժ գծով կամ «ակտիվ քաղաքացի» հարթակով տրանսպորտի վարորդների կողմից ցուցաբերված վատ վարքագծին։

«Հասկանում եմ՝ հիմա վարորդների հավաքագրման փուլում ենք, բայց դա չի նշանակում, որ կանոնների կոպիտ խախտումը, մարդկանց հետ կոպիտ վերաբերմունքը, կոպիտ խոսելաձևը չպետք է պատժվի։ Մենք դրա վրա աչք չենք փակելու»,- ասել է քաղաքապետը։ Այս համատեքստում նա կարևորել է սպասարկման բարձր որակ ապահովելը։

  • Կիսվել: