շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Վարդենյաց լեռնանցքը կիսակցորդների համար դժվարանցանելի է. հանրապետության ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Վարդենյաց լեռնանցքը կիսակցորդների համար դժվարանցանելի է. հանրապետության ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը կիսակցորդների համար դժվարանցանելի է:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքից մինչև Թալինի տարածք և Կարբի գյուղում մառախուղ է։

Շիրակի և Կոտայքի մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

«Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- ասվում է հաղորդագրությունում։

  • Կիսվել: