երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Վարչապետը ծանոթացել է Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին

Վարչապետը ծանոթացել է Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տալլինում այցելել է e-Estonia Briefing կենտրոն:

Կենտրոնի ղեկավար Թրին Ջոասարը և ձեռնարկության կառավարման խորհրդի անդամ Սագրիդ Հարյոն վարչապետին են ներկայացրել Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքը, թվայնացման ուղղությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը:

Վարչապետ Փաշինյանն ուսանելի է համարել Էստոնիայում թվայնացման և էլեկտրոնային կառավարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և ընդգծել, որ ՀՀ Կառավարության համար պետական կառավարման համակարգի թվայնացումը առաջնահերթություն է: Երկրի ղեկավարը կարևորել է այդ ուղղությամբ էստոնական փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

e-Estonia Briefing կենտրոնի ղեկավարը համագործակցության և ունեցած փորձը հայ գործընկերներին փոխանցելու պատրաստակամություն է հայտնել:

  • Կիսվել: