Վարչապետը ստացել է Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։
Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»։




