երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Վարչապետը ներկայացրեց՝ ինչ ընթացակարգով են աշխատելու ՔՊ կուսակցության արտահերթ համաժողովին

Վարչապետը ներկայացրեց՝ ինչ ընթացակարգով են աշխատելու ՔՊ կուսակցության արտահերթ համաժողովին

Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը:

Այն սկսվեց ՀՀ պետական օրհներգի կատարմամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ կուսակցության կանոնադրության համաձայն՝ պետք է ընտրեն համաժողովի նախագահող և քարտուղարներ:

Նրա խոսքով՝ վարչությունում քննարկել են և հնչել է առաջարկ՝ վարչության նախագահը լինի նախագահող, իսկ նախագահի տեղակալները՝ քարտուղարներ:

Հարցը դրվեց քվեարկության, որից հետո վարչապետը ներկայացրեց՝ ինչ ընթացակարգով են աշխատելու օրվա ընթացքում:

«Հնչելու են ելույթներ և հընթացս մենք երեք հարց ենք քվեարկության դնելու: Քվեարկությունը լինելու է բաց, ըստ էության, գիտեք, մնացած գործընթացները մենք արդեն երկփուլ քվեարկությամբ որոշումներ կայացրել ենք, հրապարակել ենք, այսօր պետք է վերջնական, դե յուրե հաստատենք մեր իսկ կողմից կայացված որոշումները»,- տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: