Վարչապետի որոշմամբ Տավուշի մարզպետն արձակուրդից հետ է կանչվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին արձակուրդից հետ կանչելու որոշում է կայացրել։
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մարտի 2-ի «Հայկ Չոբանյանին արձակուրդ տրամադրելու մասին» N 289-Ա որոշումը»,-ասված է վարչապետի որոշման մեջ: