Վարչապետի հրամանագրով՝ Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին նշանակվել է պաշտոնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արազ Պապիկյանը նշանակվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։
Արազ Պապիկյանը ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` 2020 թվականի փետրվարի 13-ին «hraparak.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ և 2020 թվականի փետրվարի 14-ին «lragir.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանն ակնարկել է, թե ով է իր մասին գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպել» վերտառությամբ հոդվածների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից: