Վանաձորում 3 տարի քաղաքապետ չկա, ասում եք՝ ճգնաժամ չկա, հիմա եթե Գյուրիում դուք չեղաք՝ ճգնաժամ է լինելո՞ւ.Վահե Դոխոյան
ՔՊ-ն ասում է՝ եթե Գյումրիում ընտրվի ընդդիմության հավաքական թեկնածուն, ապա Գյումրիում քաղաքական ճգնաժամ կլինի։ Այս մասին իր էջում գրել է Վանաձորի ավագանու անդամ Վահե Դոխոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այ խելոքներ, Վանաձորում 3 տարուց ավելի է քաղաքապետ չկա, ասում եք քաղաքական ճգնաժամ չկա, հիմա եթե Գյուրիում դուք չեղաք ճգնաժամ է լինելու՞:
ՔՊ-ն 2021 թվին պարտվեց Վանաձորում, 2025թ-ին` Գյումրիում, ու այսպես շարունակական է լինելու։
Նորից եմ ասում, դե անկեղծ եղեք, արձանագրեք, որ Վանաձորում վաղուց քաղաքական ճգնաժամ կա, կազմակերպեք արտահերթ ընտրություն, իսկ Ձեր պարտությունն երաշխավորված է»։