Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա: Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 2-4-ը պաշտոնական այցով կլինի Չեխիայի Հանրապետությունում։
Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Պավելի և երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Նախատեսվում է Հայաստանի և Չեխիայի նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը։
Հիշեցնենք՝ սա Հայաստանի նախագահի առաջին այցն է Չեխիա՝ ավելի քան 12 տարվա ընթացքում։



