կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Վահագն Ալեքսանյանը չբացառեց, որ Սահմանադրությունը կարող է փոխվել 2025-ին

Վահագն Ալեքսանյանը չբացառեց, որ Սահմանադրությունը կարող է փոխվել 2025-ին

ՀՀ իշխանությունները ՀՀ Սահմանադրության մասին հարցերը քննարկում են բացառապես ՀՀ քաղաքացիների ու ժողովրդի հետ,  ՀՀ Սահմանադրությանը վերաբերող հարցերը ՀՀ ներքին գործերն են: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է Հայաստանը Սահմանադրության հարցում գնա զիջումների, նա պատասխանեց. «Մենք Սահմանադրական փոփոխությունների մասին խոսում ենք մինչև 2020 թվականի պատերազմի մեկնարկը։ պարզ չէր՝ ինչ է փոխվելու, հիմա էլ պարզ չէ: Պետք է հույս ունենալ, որ «Խաղաղության պայմանագիրը» հնարավորինս շուտ կսոտորագրվի, իսկ  Սահմանադրության փոփոխությունների ժամկետները, ինչպես վարչապետն է ասել, մտածում ենք 2026 թվականի մասով, բայց կոնկրետ հստակություն չկա»,-ասաց նա՝ հավելելով, որ առաջ ժամկետ էր նշվում 2027 թվականը:

Նա չկարողացավ պատասխանել, թե ինչով է պայմանավորված ժամկետի փոփոխությունը և չբացառեց, որ Սահմանադրության փոփոխությունը լինի նաեւ 2025-ին, կամ թեկուզ վաղը:

  • Կիսվել: