երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Վաղը որ Պուտինը ասի՝ Սյունիքը Ադրբեջանի մաս է, Փաշինյանը պիտի ճանաչի՞. Գեղամ Մանուկյան

Վաղը որ Պուտինը ասի՝ Սյունիքը Ադրբեջանի մաս է, Փաշինյանը պիտի ճանաչի՞. Գեղամ Մանուկյան

Իրականում և հպարտության, և նաև դավաճանվածության զգացում կա, որովհետև այսօր կնկատեք, որ գրեթե որևէ բան պետական մակարդակով չի լինելու,  բայց ապրիլյան քառօրյայի նահատակները իրենց ինքնազոհաբերությամբ և ընդհանրապես հայ ժողովուրդը այդ օրերին իրենց կազմակերպվածությամբ մի հերոսական էջ գրեցին և նաև կանխեցին Ադրբեջանի լայնածավալ օկուպացիայի փորձը։ Այս  մասին, այսօր՝ ապրիլի 2–ին, ապրիլյան քառօրյա պատերազմի 10–րդ տարելիցի օրը, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ի տարբերություն 44 օրյա պատերազմի, յս դեպքում որևէ մեկը կապիկությամբ չզբաղվեց, ամեն մեկը գիտեր, որ իր գործը խրամատ է՝ լրագրողից սկսած մինչև զինվորական, մինչև դիվանագետ ու քաղաքական գործիչ։ Եվ դրա համար ունեցանք արդյունք։ Դրա համար թշնամին 4 օր հետո ստիպված եղավ զինադադար խնդրելու նախաձեռնությամբ հանդես գալ։ Առաջին օրը, առաջին ժամերին որևէ ղեկավար չէր նստում ստատուս գրում ֆեյսբուքներում, ինչ-որ կամավորության կոչ անում, ամեն մեկ իր գործն էր անում»,–ասաց նա։

Անդրադառնալով նախօրեին Փաշինյան–Պուտին հանդիպմանը և Փաշինյանի այն հայտարարությանը, որ իրենից առաջ Պուտինն է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչել, Մանուկյանն ասաց. «Եթե վաղը Պուտինն ասի՝ Զանգեզուրը, Սյունիքը Ադրբեջանի տարածք է, ինքը պետք է այդպես ճանաչի՞: Ինքն իր ամպլոուայի մեջ է, բոլորը մեղավոր են, բացի իրենցից:

  • Կիսվել: