ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Վաղաժամ է խոսել Բաքվում կլիմայական գագաթաժողովին Հայաստանի մասնակցության մասին. «Քաղպայմանագիր»

Վաղաժամ է խոսել Բաքվում կլիմայական գագաթաժողովին Հայաստանի մասնակցության մասին. «Քաղպայմանագիր»

Լավ կլիներ, որ կարողանայինք ժամկետների մասին խոսել, բայց, ցավոք սրտի, հիմա չենք կարող: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով հարցին, թե ինքանով է իրատեսական մինչև COP29-ը խաղաղության պայմանագրի կնքումը, և արդյոք միջազգային բավարար ճնշում կա՞ այս ուղղությամբ, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի մասով:

«Միջազգային գործընկերների աջակցությունը կա: Թե որքանով է մեծ ճնշումն Ադրբեջանի վրա, կարող ենք դատել տեղի ունեցող իրադարձություններից, հայտարարություններից՝ նաև տարբեր երկրների պաշտոնատար անձանց:

Այո՛, Ադրբեջանում կազմակերպվելիք միջոցառումը բավականին կարևոր է, ներկայացուցչական կազմ է լինելու Բաքվում: Մենք հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերները կաջակցեն մեզ խաղաղության օրակարգն առաջ տանելու համար:

Ե՞րբ կստորագրվի, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ տեսքով, շատ ենք խոսել սրա մասին. գործընթացներ են տեղի ունենում: Հուսանք՝ ամեն բան կգնա [դեպի] դրական զարգացում»,- ասաց նա:

Հարցին՝ Հայաստանից մասնակցություն լինելո՞ւ է COP29-ին, Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ դեռ պահը պատեհ չէ՝ դրա մասին խոսելու:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: