հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Մոնտեվիդեոյի քաղաքապետը բարձր են գնահատել երկրների բարեկամությունը

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Մոնտեվիդեոյի քաղաքապետը բարձր են գնահատել երկրների բարեկամությունը

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է Մոնտեվիդեոյի քաղաքապետ Մաուրիսիո Սունինոյի հետ:

Այս մասին հայտնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով, որ հանդիպման շրջանակներում կողմերը բարձր են գնահատել հայ-ուրուգվայական հարաբերությունների բարեկամական բնույթը, երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում կարևորել են ուրուգվայահայ համայնքի դերակատարությունը: 

Դեսպանությունը նշում է, որ զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումների, մասնավորապես՝ Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին և Սննդի տարածաշրջանային էքսպոյին ՀՀ դեսպանության մասնակցության կապակցությամբ:

«ՀՀ դեսպանն ու Մոնտեվիդեոյի քաղաքապետը նաև անդրադարձել են Երևանի և Մոնտեվիդեոյի միջև համագործակցության հաստատման հեռանկարներին», - հաղորդել է դեսպանությունը: 

  • Կիսվել: