Ուրցաձորի նախկին ղեկավարը 2 ամսով կալանավորվել է
Արարատի մարզի Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը 2 ամսով կալանավորվել է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նրան մեղադրանք է առաջադրվել, քննիչը կալանքի միջնորդություն է ներկայացրել, որը բավարարվել է։
Ռաֆիկ Անդրեասյանը ձերբակալվել է երեկ` հունիսի 16-ին։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով ՝ պաշտոնեական լիազորություններ չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։