չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Ունենք արձանագրված փաստ, որ ընտրությունների արդյունքում անհամաչափ շատ են անվավեր քվեաթերթիկները. իրավիճակը լրջագույն ուշադրության կարիք ունի. Մելոյան (տեսանյութ)

Ունենք արձանագրված փաստ, որ ընտրությունների արդյունքում անհամաչափ շատ են անվավեր քվեաթերթիկները. իրավիճակը լրջագույն ուշադրության կարիք ունի. Մելոյան (տեսանյութ)

Ունենք արձանագրված փաստ, որ այս ընտրությունների արդյունքում անհամաչափ շատ են անվավեր քվեաթերթիկները, այս պահի դրությամբ մոտ 150 ձայնի պատճառով քննվում է ևս մեկ քաղաքական ուժի անցողիկության խնդիրը: Այս մասին Սահմանադրական դատարանում քննարկման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը:

«Նույն ընտրատեղամասում արձանագրված երկու օրինակ ունենք, որ տպագրական հատվածը տարբերվում է, ծրարների մի օրինակում մեկ այլ տպագրական նիշով է, մյուսում՝ այլ: Վիզուալ առումով ակնհայտ երկու տարբեր ծրարների մասին է խոսքը եղել, և ինձ մոտ առկա են օրինակներ, որ առանց արևի լույսի, ուղղակի տեղադրված՝ ակնհայտ երևում է, թե քաղաքացին որ քաղաքական ուժի օգտին է քվեարկություն կատարել: Արձանագրված դեպք ունենք, որ քաղաքացին ծրարով մոտենում է վերջին սեղանին, որտեղ պետք է անկյունային հատվածում դրոշմանիշ թաքցվի, ու տվյալ սեղանի հանձնաժողովի աշխատակիցը, ով որպես կանոն որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ է լինում, դրոշմանիշը այնպես է փակցնում, որ հնարավոր է լինում քվեատուփում պոկվի:

Համոզմունք եմ հայտնում, որ նման փաստերի առկայության պարագայում այս գործընթացը ևս կարող էր ազդեցություն ունենալ, որովհետև մենք չենք կարող մոտիվների մասին համալիր քննություն իրականացնել բոլոր ընտրատեղամասերում, բայց կա գոնե արձանագրված այդ մեկ դեպքը:  Կարծում եմ, որ այս իրավիճակը լրջագույն ուշադրության կարիք ունի, որովհետև քվեարկության գաղտնիության իրավունքը սահմանադրությամբ ամրագրված սկզբունք է»,- նշել է Մելոյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում այսօր կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով, այնուհետև դատարանը հեռանալու է խորհրդակցական սենյակ՝ մինչև հուլիսի 4-ը վերջնաժամկետով։

  • Կիսվել: