երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Բարձր ենք գնահատում այս հարցում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը․ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ արտահանձնված անձանց մասին

Բարձր ենք գնահատում այս հարցում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը․ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ արտահանձնված անձանց մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանից Թուրքիա կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձանց արտահանձնման վերաբերյալ։

«2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը արտահանձնեց Թուրքիայում կազմակերպված հանցավոր գործունեության մեջ ներգրավված երկու անձի՝ ի պատասխան Ինտերպոլի «Կարմիր ծանուցման։ Թուրքիան բարձր է գնահատում այս հարցում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը»,-նշվում է հայտարարության մեջ։

  • Կիսվել: