կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Ծեծկռտուք՝ ՔՊ-ական և ՀՅԴ-ական պատգամավորների և նրանց օգնականների միջև (տեսանյութ)

Ծեծկռտուք՝ ՔՊ-ական և ՀՅԴ-ական պատգամավորների և նրանց օգնականների միջև (տեսանյութ)

ԱԺ-ում լարված իրավիճակ է։ Ծեծկռտուք է տեղի ունեցել ՔՊ պատգամավորների, մասնավորապես Հրաչյա Հակոբյանի և ՀՅԴ-ական այլ պատգամավորների միջև։

ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ փոխնախագահի սենյակում եղել են Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը։

Լրագրողների հետ զրույցում Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գևորգյանն ասաց, որ աշխատասենյակ գնալու ճանապարհին ձայներ է լսել։

«Ջարդուփշուրի ձայներ են։ Ես հասկանում եմ, որ մեր տղաները պետք է այնտեղ լինեին։ Վազում եմ՝ տեսնում եմ, որ իրանք՝ իրանց տղամարդուն վայել վիճակով, մեր տղաների հետ իբրև թե խոսակցություն են եղել սենյակում, հավաքվել ծեծել են տղաներին։ Ես մենակ ճանաչում եմ Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին, Սիսակ Գաբրիելյանը էնտեղ էր»,- ասաց Սաղաթելյանի օգնականը։

  • Կիսվել: