երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
TRIPP-ը նախևառաջ տնտեսական մեգանախագիծ է. Միրզոյան

TRIPP-ը նախևառաջ տնտեսական մեգանախագիծ է. Միրզոյան

TRIPP-ը առաջին հերթին տնտեսական մեգանախագիծ է: Այս մասին այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով նախագծի օգուտների մասին:

Նա, մասնավորապես, նշեց. «TRIPP-ը ունի մի քանի շերտ, առաջինը՝ Հայաստանն Ադրբեջանի տարածքով կապում է աշխարհին, երրորդ երկրներին, այսինքն՝ կարող է արտահանել ու ներմուծել: Նաև Հայաստանը Ադրբեջանի տարածքով կապվում է Հայաստանին ևս, այսինքն՝ Նախիջևանի տարածքով Երասխից կարող է գնալ Մեղրի:

Երկրորդ շերտը՝ աշխարհը, երրորդ երկրները Հայաստանի տարածքով կապվում են երրորդ երկրների հետ: Օրինակ՝ Կենտրոնական Ասիայի երկիրը ԵՄ երկրի հետ [կարող է կապվել] Հայաստանի տարածքով:

Երրորդ շերտը, այո՛, Ադրբեջանն է Հայաստանի տարածքով կապվում և՛ երրորդ երկրներին, և՛ Ադրբեջան-Նախիջևան կապն է հաստատվում: Այսինքն՝ սա փոխկապակցվածության մեգանախագիծ է:

Մեզ համար սա ունի ռազմավարական նշանակություն: Մենք ակնկալում ենք տնտեսական մեծ օգուտներ»:

  • Կիսվել: