շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարևոր գործոն է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման համար. ԱԳՆ տեղակալ

Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարևոր գործոն է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման համար. ԱԳՆ տեղակալ

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել է Debating a New Phoenix: The Global South and a Renewed World Order պանելային քննարկմանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձ է կատարել արագ փոխակերպումների ենթարկվող գլոբալ ուժերի դինամիկային՝ ընդգծելով զարգացող երկրների էլ ավելի կարևորվող դերը գործող աշխարհակարգում:

Այս համատեքստում ներկայացնելով ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդգծել է, որ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ոչ միայն կարևոր գործոն է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման համար, այլ նաև մեծ խթան կարող է հանդիսանալ Հյուսիսը Հարավին և Արևելքն Արևմուտքին կապող միջազգային լոգիստիկ ծրագրերի զարգացման գործում:

  • Կիսվել: