կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Թրամփը խոստացել Է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին, նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից․ հոդված The Washington Post-ում

Թրամփը խոստացել Է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին, նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից․ հոդված The Washington Post-ում

The Washington Post-ում հրապարակվել է սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսի հոդվածը՝ նվիրված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Հոդվածում, մասնավորապես, ասված է. «Դոնալդ Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից։ Ես ուզում եմ պատմել Ռուբեն Վարդանյան անունով մի մարդու ծանր վիճակի մասին, որն Ադրբեջանում դատապարտված քաղաքական բանտարկյալ է, և որին ցմահ ազատազրկում է սպառնում, որի գործն ավելի մեծ ուշադրության է արժանի»:

Իգնատիուսը նշել է, որ Վարդանյանի դատավարությունը սկսվել է մեկ շաբաթ առաջ Բաքվում։ Ադրբեջանը նրա դեմ 46 մեղադրանք է առաջադրել՝ «ահաբեկչությունից մինչև կազմակերպված հանցագործություն»։ Սակայն, ըստ հոդվածագրի, նրան առնչվող հարցն իրականում կապված է 2022 թվականին Ղարաբաղ տեղափոխվելու և այնտեղ պետնախարար դառնալու որոշման հետ։

Իգնատիուսն անդրադարձել է նաև 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերին ռազմական ներխուժման և հայ բնակչության բռնի տեղահանման մասին։ 

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ:

 

  • Կիսվել: