հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Նիկոլ Փաշինյանն ունի իմ ամբողջական աջակցությունը հունիսի 7-ի ընտրություններում․ Թրամփ

Նիկոլ Փաշինյանն ունի իմ ամբողջական աջակցությունը հունիսի 7-ի ընտրություններում․ Թրամփ

Թրամփը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանն ունի իր ամբողջական աջակցությունը հունիսի 7-ի ընտրություններում: Այս մասին նածագահը գրել է TRUTH սոցիալական ցանցում։;

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իմ հրաշալի բարեկամը և առաջնորդը, իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ։ Նիկոլը լիովին կիսում է իմ տեսլականը՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ԲԱՐԳԱՎԱՃՈՒԹՅԱՆ մասին Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։

Մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելեց Հայաստան, որտեղ նա առաջ մղեց մի քանի կարևոր գործարքներ մեր երկու երկրների համար։ Շուտով ԱՄՆ-ն և Հայաստանը միասին հիմք կդնեն TRIPP-ի համար, որը կվերափոխի Հարավային Կովկասը և կօգնի մեր հրաշալի ամերիկյան էներգետիկ ընկերություններին մուտք ունենալ Կենտրոնական Ասիայից մինչև ԱՄՆ։

Այս պատճառներով Նիկոլն ունի իմ լիակատար աջակցությունը 2026թ․ հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ»,- գրել է նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը։

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Թրամփի գրառմանը և գրել «Նախագահ Թրամփին շնորհակալ եմ բարձր գնահատականի եւ բարեկամական խոսքերի համար»։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: