Թրամփը դարձյալ չկարողացավ ճիշտ արտասանել Ադրբեջան բառը՝ խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ելույթի ժամանակ կրկին անդրադարձավ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և չկարողացավ ճիշտ արտասանել Ադրբեջան անունը՝ անվանելով այն «Աբեր-բեջան»։
«Ես կարգավորեցի Հայաստանի և «Աբեր-բեջանի» միջև պատերազմը»,-հայտարարեց նա՝ նորից հիշեցնելով պատմությունն այն մասին, թե ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմացել, որ Թրամփին հաջոցվել է լուծել տասնամյակներ տևող հակամարտությունը:
«Պուտինն ինձ ասաց. «Չեմ կարողանում հավատալ, որ դուք լուծեցիք Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը։ Այն ձգձգվեց 35 տարի, և ես այն լուծեցի մեկ օրում»,-ասաց Թրամփը:
Տեսանյութը՝ այստեղ:


