երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Թոքաբորբով հիվանդ վարակակիրների վիճակը բավարար է, ստանում են սիմպտոմատիկ բուժում. Առողջապահության փոխնախարար

Թոքաբորբով հիվանդ վարակակիրների վիճակը բավարար է, ստանում են սիմպտոմատիկ բուժում. Առողջապահության փոխնախարար

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը առանձնացվել և վերապրոֆիլավորվել է կորոնավիրուսով վարակակիրների բուժման համար, այսօր միասնական տեղեկատվական կենտրոնում հայտարարեց Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Մինչ օրս, նրա փոխանցմամբ, իրականացվել է 700-ից ավելի հետազոտություն, վարակակիր է 64 քաղաքացի, որոնցից մեկը առողջացել է: Վերջինների մեծ մասը Էջմիածին քաղաքի նծշանադրության արարողության մասիանկիցներ են եղել և ավելի վաղ մեկուսացված են եղել:

«Ցանկացած դեպքում, երբ հայտնաբերվում է դրական դեպք, մեր կողմից իրականացվում են աշխատանքներ հայտնաբերելու, թե հիվանդը կամ վարակակիրը շփման ինչ շրջանակ է ունեցել և հայտնաբերելու դեպքում առանձնացվում են», -ասաց Նանուշյանը:

Նա ընդգծեց, որ առողջապահության նախարարությունը մշակել է ուղեցույցներ տարբեր, նաև՝ հյուրանոցային կազմակերպությունների համար, թե ինչպես պետք է ախտահանումն իրականացնել: Թոքաբորբով հիվանդ վարակակիրների առողջական վիճակի մասին հարցին ի պատասխան, փոխնախարարը տեղեկացրեց, որ նրանց առողջական վիճակը բավարար է, թեթև են տանում, ստանում են սիմպտոմատիկ բուժում:

«Նրանց բուժումը արդյունավետ է լինելու», -ասաց Նանուշյանը:

  • Կիսվել: