ուրբաթ, օգոստոս 21
21 / 8 / 2026
Թող անվտանգությունը ստուգի՝ արդյոք այս պահին դահլիճում զինված մարդիկ չկան. Անի Խաչատրյանին պատասխանեց Ավինյանը

Թող անվտանգությունը ստուգի՝ արդյոք այս պահին դահլիճում զինված մարդիկ չկան. Անի Խաչատրյանին պատասխանեց Ավինյանը

Երեւանի ավագանու այսօրվա՝ հոկտեմբերի 18-ի նիստը սկսելուց առաջ «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը դիմեց նիստը վարող փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանին՝ ասելով. «Խնդրում եմ, նիստն սկսելուց առաջ անվտանգության աշխատողներին կանչել դահլիճ: Չեմ խնդրում նաեւ պահանջում եմ, որովհետեւ այստեղ բոլորիս անվտանգության խնդիր կա, ստուգել՝ արդյոք այս պահին դահլիճում զինված մարդիկ չկան նստած: Սա պետական պահպանության վերահսկողության տակ գտնվող շենք է, ես պահանջում եմ բոլորիս անվտանգությունից ելնելով: Հակառակ դեպքում կզանգեմ ոստիկանություն»:

Երբ փոխքաղաքապետն անպատասխան թողեց Անի Խաչատրյանին եւ սկսեց նիստը, վերջինս ասաց. «Պարոն Հովհաննիսյան, ես հիմա ոստիկանություն զանգահարե՞մ, թե՞ ստուգենք մեր անվտանգությունը»:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքեց. «Խնդիրը լուծված է, պետք չի նյարդայնանալ, ստուգված է, խնդիր չկա: Բոլորս գիտենք՝ ինչ հարց է, պարոն Անտոնյան, ձեզ է վերաբերվում, խնդրում եմ՝ ուղիղ անձագանքեք»:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանն էլ արջագանքեց. «Բոլորն էլ գիտեն, որ ես զենք չեմ կրում, դրա համար հարկ չեմ համարել արձագանքել նման թյուրիմացություններին»:

Ավինյանը նկտեց, որ սա թյուրիմացություն չէ, հարց է բարձրացվել եւ խպետք է տրվի պատասխան. «Հստակ ասեք, որ զենք չունեք ձեզ մոտ: Այս դահլիճում բոլորը հասկանում են, որ զենքով չեն կարող մտնել»:

Հիշեցնենք, որ Արման Ատոնյանի դեմ մահափորձից հետո, նա առնվազն մեկ անգամ զենքով է եղել ավագանու նիստերից մեկի ժամանակ, ինչը դուրս չի մնացել տեսախցիկների աչքից:

  • Կիսվել: