երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Տենց լավ չի, Սևանը հանձնեք ավելի շատ անակնկալի կգա Ադրբեջանը. Հայկ Մամիջանյան

Տենց լավ չի, Սևանը հանձնեք ավելի շատ անակնկալի կգա Ադրբեջանը. Հայկ Մամիջանյան

Ես զռռոցները չեմ մեկնաբանում և չեմ անդրադառնում դրանց: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Այն, ինչ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը մեկտեղում և ամփոփում է Հանրապետականի 35-ամյա, մասնավորապես, վերջին 7 տարիների ընդդիմադիր գործունեությունը: Նշված բոլոր  3 առաջնահերթություններն իրատեսական են՝ հաշվի առնելով հայ ժողովրդի ներուժը, դրանք հնարավոր են: Իսկ դրա համար առաջնային անհրաժեշտ պայմանը իշխանափոխությունն է:

Երեկ որոշակի մեկնաբանություններ եղան, որը, կարծես, ՔՊ-ի քարոզչական գիծն է․ հետևյալն է՝ ՀՀ-ին բազմիցս փորձել են  քաշել պատերազմի մեջ  և վերջին փորձը եղել է Արցախի հայաթափումը: Այդ նույն տրամաբանությամբ, Աստված մի արասցե, եթե հարձակվեն Գեղարքունիքի կամ Սյունիքի վրա,  այդպես խրոխտ դեմքով գալու են կանգնեն ու ասեն՝ դե Հայաստանին փորձում են ներքաշել պատերազմի մեջ, հարձակվում են Հայաստանի վրա, բայց իրենք հերոսաբար չեն արձագանքում այդ հարձակումներին:

Երկրորդ զավեշտը, որը վերջերս քննարկվում է, հարցին, թե ինչու Ադրբեջանը չի արձագանքում, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրման ամեն օր, ամեն ժամ հնչող առաջարկներին, երբ Փաշինյանը ստատուս է գրում 15 րոպե մեկ դրա մասին, իրենք պատասխանում են՝ դե Ադրբեջանը անակնկալի է եկել Հայաստանի համաձայնությունից, չգիտեն ինչ անեն: Տենց լավ չի, Սևանը հանձնեք ավելի շատ անակնկալի կգան: Իրենց նպատակը Ադրբեջանին անակնկալի բերե՞լն է, անակնկալի ուրիշ ձև են բերում, որին դրան իրենք ունակ չեն»,- ընդգծեց Մամիջանյանը:

  • Կիսվել: