Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ
Ապրիլի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։
Քննարկվել են Կուսակցության 7–րդ Համաժողովի կազմակերպման, ինչպես նաև հանրային հաղորդակցության հետ կապված հարցեր։