կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ճապոնիայում Հայաստանի դեսպան է նշանակվել Մոնիկա Սիմոնյանը

Ճապոնիայում Հայաստանի դեսպան է նշանակվել Մոնիկա Սիմոնյանը

ՀՀ նախագահի հրամանագրով Մոնիկա Սիմոնյանը նշանակվել է Ճապոնիայում Հայաստանի դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Մոնիկա Սիմոնյանին նշանակել Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)»,- նշված է հրամանագրի մեջ։

  • Կիսվել: