շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Ճապոնիան դատապարտել է Իսրայելի հարվածը Իրանին

Ճապոնիան դատապարտել է Իսրայելի հարվածը Իրանին

Ճապոնիայի կառավարությունը դատապարտում է Իսրայելի հարվածը Իրանին, մինչդեռ Իրանի միջուկային խնդիրը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու ջանքեր են գործադրվում, հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայան։

«Չափազանց ցավալի է, որ ռազմական միջոցներ են կիրառվել, մինչդեռ Իրանի միջուկային խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու դիվանագիտական ​​ջանքերը, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները, շարունակվում են», - ասել է նա մամուլի ասուլիսում։ «Ճապոնիան խստորեն դատապարտում է այս գործողությունները, որոնք հանգեցնում են [լարվածության] սրման», - հավելել է նախարարը։

  • Կիսվել: