շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Տարածշրջանային խաղաղությունը բխում է բոլոր ժողովուրդների շահերից. Գերմանիայում ՀՀ դեսպան

Տարածշրջանային խաղաղությունը բխում է բոլոր ժողովուրդների շահերից. Գերմանիայում ՀՀ դեսպան

Ուրախ էի ՀՀ դեսպանատանը հյուրընկալել իմ բարեկամին՝ Բունդեսթագի պատգամավոր (ԱԴԿ), Գերմանիա-Հարավային Կովկաս գործընկերության խմբի և Զբոսաշրջության հանձնաժողովի անդամ Նիկո Թիփելթին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը․

«Պարոն Թիփելթը և ես համակարծիք ենք. տարածշրջանային խաղաղությունը բխում է բոլոր ժողովուրդների շահերից, այն կխթանի տնտեսական աճը և կբարձրացնի համընդհանուր բարեկեցության մակարդակը։ Ես շնորհակալ եմ պարոն Թիփելթին այս ճանապարհին իր գործադրած ջանքերի համար»,-նշել է նա:

 

  • Կիսվել: