շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Տարածաշրջանի ամբողջ ներուժը կարող է բացահայտվել խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո. Վրաստանի նախագահ

Տարածաշրջանի ամբողջ ներուժը կարող է բացահայտվել խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո. Վրաստանի նախագահ

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բոլոր կետերի շուրջ բանակցությունների ավարտը: Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին՝ համատեղ մամուլի ասուլիսում։

«Վրաստանը հանդես է գալիս երկխոսության միջոցով խաղաղության հասնելու և հակամարտությունների կարգավորման օգտին: Տարածաշրջանի ամբողջ ներուժը կարող է բացահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:

  • Կիսվել: